Հարգելի´ համաքաղաքացիներ,
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանում գործում է «Թեժ գիծ»՝ արագ արձագանքման համար:
Ստեղծված իրավիճակից բխող հարցերի ու բարձրացված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել Էջմիածնի քաղաքապետարանի «թեժ գիծ» հեռախոսահամարներով՝ 0231 5-27-27 եւ 095 23 72 22:
0231 5-27-27 հեռախոսահամարը գործելու է միայն աշխատանքային օրերին, մինչեւ ժամը 18:00-ն:
095 23 72 22 հեռախոսահամարը կգործի յուրաքանչյուր օր եւ շուրջօրյա:
Հորդորում ենք զանգահարել միայն հակահամաճարակային միջոցառումներին վերաբերելի խնդիրներով: